ԳլխավորԼուր

«Ուսանողական գարուն-2022» փառատոնն ավարտվեց

Ապրիլի 30-ին «Լոռի» ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ «Ուսանողական գարուն-2022» փառատոնի փակման և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, հայտնում են Վանաձորի պետական համալսարանից։ Միջոցառմանը ներկա էին ՎՊՀ աշխատակիցներ, ուսանողներ, բոլոր անվանակարգերի ժյուրիի անդամները և փառատոնի մասնակիցները։

Համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի ավելի շատ ուսանողներ կմասնակցեն փառատոնին։ Նա շնորհակալագրեր հանձնեց փառատոնի կայացման գործում աջակցած անձանց, ժյուրիի անդամներին և  համալսարանի աշխատակիցներին։ Այնուհետև հանձնեց առաջին տեղ զբաղեցրած մասնակիցների պատվոգրերն ու մրցանակները։

Պարգևատրվեցին նաև մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Միջոցառման ավարտին ելույթ ունեցան Վանաձորի քաղաքապետարանի երգի պետական թատրոնի արտիստները։

Նախատեսվում է, որ «Ուսանողական գարունը» կդառնա ամենամյա։