ԳլխավորԼուր

Արտաշատի տներից մեկի տանիքում 27-ամյա երիտասարդ է կախվել

Այսօր՝ մայիսի 2-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի տանիքում դի կա կախված:

Ոստիկանները նշված տան տանիքում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Գևորգ Մ.-ի դին՝ կախված վիճակում: Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: