ԳլխավորԼուր

Այսօր առավոտյան Կիևյան կամրջից նետվածը 24-ամյա երիտասարդ էր. տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում 24-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. մարտի 21-ին՝ ժամը 06:40-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Կիևյան կամրջից տղա է ցած նետվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: