ԳլխավորԼուր

Տաքսու ուղևորն իջել է մեքենայից ու ցած նետվել Կիևյան կամրջից

Երեւանի Կիևյան կամուրջը

Այսօր՝ մարտի 21-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Պարեկները պարզել են, որ մահացածը տաքսիով եկել է, իջել կամրջի վրա և իրեն ցած է նետել։

Նշված տաքսու վարորդն ու նրա ավտոմեքենան պարզաբանման նպատակով տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։