ԳլխավորԼուր

Նախնական տվյալներով` զինվորն ինքնասպան է եղել

Մայիսի 11-ին զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել, հայտնում են Քննչական կոմիտեից։

Հայտնել էինք, մայիսի 11-ին, Հայաստանի ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի։ Զինվորը կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ունեցել։

«Նախնական տվյալներով, մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում,  ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Եղյանը, մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել»,–գրված է հաղորդագրության մեջ։

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Արգիշտի Եղյանը ԵՊՀ ուսանող էր։