ԳլխավորԼուր

26-ամյա երիտասարդը նետվել է Կիևյան կամրջից

Երեւանի Կիևյան կամուրջը

Այսօր՝ ապրիլի 8-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:

Պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Կարեն Հ.-ն էր:  Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։