ԳլխավորԼուր

Երևանում 28-ամյա երիտասարդը նետվել է մետրոյի գնացքի տակ

Մետրո

Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի մետրոպոլիտենում տեղի  է ունեցել արտակարգ դեպք, հայտնում են մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից։

Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։

Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)։