Հուլիսի 5-ին, ժամը 10:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կամրջի տակ հայտնաբերվել է դի․ փրկարարների միջամտության կարիք չի առաջացել, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ մահացածը մոտ 35-ամյա տղամարդ է, Լիբանանի քաղաքացի։
Comment here
You must be logged in to post a comment.