ԳլխավորԼուր

Իջևանի տներից մեկում 11-րդ դասարանցի աղջիկ է կախվել

Հունիսի 3-ին, ժամը 19:50-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կախված դի, տեղեկացնում է Shamshyan.comը:

Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի տան տանիքում՝ սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 17-ամյա աղջկա Ն.Հ.-ի դին: Նախնական տեղեկություններով՝ նա  ինքնասպանություն է գործել:

Ըստ կայքի տվյալների, Ն.Հ.-ն սովորում էր Իջևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: