ԳլխավորԼուր

Կիևյան կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել

Երեւանի Կիևյան կամուրջը

Այսօր ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևանի Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, մահացածը 20-22 տարեկան երիտասարդ է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։