ԳլխավորԼուր

Փրկարարները ջրավազանից դուրս են բերել 68-ամյա կնոջ դին

Օգոստոսի 28-ին, ժամը 13։22-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի տներից մեկի բնակիչը դուրս է եկել տնից և չի վերադարձել, այնուհետև տեղեկություն է ստացվել, որ  Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, հայտնաբերվել են Լուդմիլա Դ.-ի (ծնված 1952 թ․) իրերը և բջջային հեռախոսը․ ջրատարում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

«Արգել ՀԷԿ-ի ՕԿՋ» ջրավազանում հայտնաբերվել է Լուդմիլա Դ.-ի դին. փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Comment here