Հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը. գրում է Aravot.am-ը։
Ըստ մամուլի հրապարակումների, ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։ Նշենք, որ Սուրեն Պապիկյանը ապրիլի 26-ին կդառնա 36 տարեկան։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն է` Արմինե Մուրադյանը։ Նա այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։