ԳլխավորԼուր

Սուրեն Պապիկյանը հարսնացուի հետ այցելել է Եռաբլուր

Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Նշենք, որ Պապիկյանը հունվարի 21-ից 25-ը արձակուրդում է։ Հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու նրա հարսանիքը։ Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն էր` Արմինե Մուրադյանը։ Նա այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։