ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ ազգային հերոս, ՀՀ ՊՆ առաջին նախարար, ռազմական և քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի հիշատակին․ այսօր՝ մարտի 5-ին Սպարապետը կդառնար 66 տարեկան
Աբովյանականներն այցելել են նաև Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, ծանոթացան նրա կյանքին, գործունեությանն ու թողած ժառանգությանը
Թանգարանում ապագա մանկավարժներն ծանոթացել են բազմաթիվ նյութերի, որոնք կապված են Վազգեն Սարգսյանի կյանքի տարբեր փուլերի հետ՝ մանկությունից մինչև անկախ Հայաստանի պաշտպանության համար մղված պայքար։
Նախաձեռնությանն էին միացել նաև Էրեբունի բժշկական ակադեմիայի և Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի ուսանողները։