Տեղի է ունեցել «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2025 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորող խորհրդի ամփոփիչ նիստը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Սիջոցառման առաջին երեք ուղղություններով («Ստեղծագործական աշխատանքներ», «Հետազոտական աշխատանքներ», «Թարգմանական աշխատանքներ») նախարարությունը ստացել էր 24 հայտ, որից դրական գնահատականի է արժանացել, այսինքն՝ 35 և ավելի միավոր է հավաքել 14 հայտ, հետևաբար աջակցություն են ստանալու բոլոր 14 հայտերը: Այդ հայտերին ավելանում է նաև չինարենից հայերեն հինգ գրքի թարգմանության նախագիծը՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Չինաստանի Ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի:
«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ աջակցություն կստանա ներկայացված 23 հայտերից 8 գիրք, այդ թվում՝ Հրանտ Մաթևոսյանի «Խումհար»-ը (վեպ, լեհերեն), Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը (վեպ, պարսկերեն, լատվիերեն), Գրիգի «Հիսուսի կատուն» (պատմվածքներ, հունարեն), Արամ Պաչյանի «P/F»-ն (վեպ, վրացերեն)։
Ամբողջական ցանկը՝ այստեղ։