ԳլխավորԼուր

Գրողների միջազգային օրն է

Փետուրե գրիչ, թանաքաման

Այսօր Գրողների միջազգային օրն է: Այն նշվում է P.E.N. ակումբի կողմից 1986թ. մարտի 3-ից:

Ակումբի անվանումն առաջացել է «բանաստեղծներ», «էսսեիստներ», «վիպասաններ» (Poets, Essayists and Novelists) բառերի առաջին տառերից, բայց ներառում է գրական բոլոր ժանրերով զբաղվողներին, նաև` լրագրողներին ու պատմաբաններին:

Միջազգային «Փեն» ակումբը գրողների համաշխարհային ասոցացիա է, որն հիմնադրել է անգլիացի գրող Քեթրին Էյմի Դոուսեն Սքոթը 1921թ. Լոնդոնում: Ակումբի առաջին նախագահն էր Ջոն Գոլսուորսին: Առաջին անդամներից էին Բեռնարդ Շոուն, Ջոզեֆ Քոնրադը և այլք:

Ակումբը ակտիվորեն պայքարում է գրաքննության, բռնաճնշումների և կարծիքների արտահայտման հետապնդումների դեմ: Ակումբը նաև կազմակերպում է տարբեր գրական իրադարձություններ, գիտաժողովներ և մրցանակաբաշխություններ, ինչպիսին է, օրինակ, Վ.Ս. Նացվալի անվան մրցանակաբաշխությունը, որը գրողներին պարգևատրում է գրականության և խոսքի ազատության ոլորտում ակնառու նվաճումների համար:

Կազմակերպության մեջ մտնող յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային կենտրոն P. E. N. ակումբը (143 ազգային կենտրոն աշխարհի 100 երկրում)։