ԳլխավորԼուրԿրթություն

Դրամաշնորհային մրցույթ՝ «Լավագույն գիտահետազոտական նախագիծ»

Հյուսիսային համալսարան

Հյուսիսային համալսարանը հայտարարում է «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» դրամաշնորհային մրցույթը, որի նպատակն է խթանել Համալսարանի գիտական ստորաբաժանումների, անհատների նորարարական գիտահետազոտական գործունեության զարգացումը:

Դրամաշնորհային մրցույթն անցկացվում է հետևյալ ուղղություններով՝
1. Իրավագիտություն և հասարակական գիտություններ
2. Կառավարում և տնտեսագիտություն
3. Մանկավարժություն, կրթության կառավարում, հայ գրականություն, մայրենիի և օտար լեզուների դասավանդում
4. Համակարգչային գիտություններ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
5. Հոգեբանություն
6. Լրագրություն

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ թիմեր, որոնց կազմում կարող են ընդգրկված լինել Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, ուսանողներ և շրջանավարտներ: Թիմերի մասնակիցների քանակի սահմանափակում չկա:

Հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը:

Դրամաշնորհը կարող է պարունակել՝
1. լրացուցիչ աշխատավարձ գիտահետազոտական գործունեություն իրականացնելու նպատակով.
2. բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում հոդվածի խմբագրական, թարգմանչական և տպագրության ծախսեր.
3. մենագրության /գիտահետազոտական աշխատանքի/ տպագրություն Համալսարանի միջոցների հաշվին:

«Լավագույն գիտահետազոտական նախագիծ» դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Ծրագրի մանրամասն նկարագիր-առաջարկություն /ոչ ավել քան 5000 նիշ/(մոտավորապես 2.5-3 համակարգչային էջ) ծավալով,
2. Ծրագրի ժամանակացույցը,
3. Ծրագրի բյուջեն Excel տարբերակով,
4. Ծրագրի մասնակիցների ինքնակենսագրությունները,
5. Ծրագրի յուրաքաչյուր մասնակցի անձնագրի պատճենը և 1 լուսանկար 3×4 չափի,
6. Հյուսիսային համալսարանի ուսանողական տոմսի պատճենը:

Ծրագրերի ներկայացման պահանջներ և ընթացակարգ
1. Նախագծի առաջարկը հարկավոր է ներկայացնել .doc, .docx, կամ .pdf փաստաթղթերի ձևերով (բացառությամբ՝ բյուջեի նախահաշվի):
2. Յուրաքանչյուր թիմ կարող է ներկայացնել 1 աշխատանք մեկ ուղղությամբ: Թիմի անդամները կարող են ընդգրկված լինել նաև այլ թիմերում:
3. Նախագիծը տևողությամբ չպետք է գերազանցի 1 տարին:

Հյուսիսային համալսարանի ռեկտորատ

Comment here