ԳլխավորԼուր

Հայաստանցի 77 գիտնական դրամաշնորհներ են ստացել ՀՕՖ-ից

24 խմբում ընդգրկված հայաստանցի 77 գիտնական դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդից (ՀՕՖ) կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ), որն այսուհետ կրում է անվանի աստղաֆիզիկոս, մեծ գիտնական Երվանդ Թերզյանի անունը, այս տարի ներկայացված 189 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 24-ը:

Գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են 16-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5 000 դոլարին համարժեք դրամ:

ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները: 2020-ին ութ դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, հինգ դրամաշնորհ՝ ֆիզիկայի, չորս՝ կենսատեխնոլոգիայի, երեք՝ քիմիայի, երկու՝ կենդանաբանության, մեկ՝ աստղաֆիզիկայի և մեկ՝ հումանիտար։

Comment here