ԳլխավորԼուր

Հայաստանը երեք օր կբացի ցամաքային սահմանը Վրաստանի քաղաքացիների համար

Վրացական կողմի խնդրանքով Հայաստանը երեք օր կբացի ցամաքային միջանցքը եվրոպական  երկրներից հայրենիք վերադառնալ ցանկացող Վրաստանի քաղաքացիների համար, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարությունը:

Մայիսի 1-ին, 8-ին եւ 15-ին Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան «Բելավիա» ավիաուղիների միջոցով Մինսկով Եվրոպայից դեպի Երեւան թռչել, որտեղից ԱԳՆ-ի կողմից տրամադրված ավտոբուսներով կուղեւորվեն Վրաստան:

Վրաստան վերադարձած քաղաքացիները երկշաբաթյա կարանտին կանցնեն:

Վրացական կողմը նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերել «Բելավիա» ավիաընկերության հետ՝ Մինսկ-Թբիլիսի երթուղով մայիսի 3-ին, 10-ին եւ 17-ին ուղիղ չվերթներ իրականացնելու վերաբերյալ։

 

Comment here