ԳլխավորԼուր

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Թբիլիսիի պետական համալսարան այցի ժամանակ ծեծկռտուք է սկսվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ստիպված է եղել հասնել Թբիլիսիի պետական համալսարանի լսարան ոստիկանության օգնությամբ եւ հետնամուտքով, հաղորդում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:

Երկրի խոշորագույն պետական բուհում Կոբախիձեն դասախոսություններ է կարդում սահմանադրական իրավունքի վերաբերյալ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում դրանք անցկացվում են պիկետների ֆոնին։ Ուսանողների մի մասը բողոքում է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ։ Վարչապետը համալսարան է գալիս թիկնազորով։ Ուսանողների խոսքով՝ այդ ընթացքում «Վրացական երազանքի» մի քանի տասնյակ ակտիվիստներ հերթապահում են բակում:

Այսօր ԹՊՀ-ի մոտ ուժայիններ են բերվել։

Իրավիճակը սրվել է, երբ վարչապետը դասախոսությունից հետո լքել է ԹՊՀ-ի երկրորդ մասնաշենքը: Ցուցարարները բղավեե լեն «ստրուկ», ու այդ ընթացքում նրանց վրա հարձակվել «Վրացական երազանքի» ակտիվիստները։