ԳլխավորԼուր

Հաստատվել է Գավառի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետի դեկտեմբերի 13-ի 1415-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Կարեն Սարգսյան — ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Արթուր Մովսիսյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
Կարեն Մուխսյան — ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
Արման Անդրիկյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Արսեն Հակոբյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ուսանողների աջակցության բաժնի պետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Յուրի Շուքուրյան — ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Էդուարդ Ղազարյան — ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Էմիլ Գևորգյան — ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Հայկ Ղազարյան — Ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Բագրատ Սարգսյան — Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Հայաստանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Վիկտոր Կատվալյան — Գավառի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ
Հրանուշ Հակոբյան — Գավառի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Անդրանիկ Հովհաննիսյան — Գավառի պետական համալսարանի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հասմիկ Մարգարյան — Գավառի պետական համալսարանի հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս
Աշխունջ Պողոսյան — Գավառի պետական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ

Սյուզաննա Բունիաթյան — Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի սովորող
Արշակ Հովհաննիսյան — Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի սովորող
Արփի Միրաբյան — Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի սովորող
Անահիտ Պարոնիկյան — Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի սովորող
Անահիտ Վարդանյան — Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի սովորող