ԳլխավորԼուր

Հաստատվել է Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմը

Ֆիզկուլտինստիտուտ (ՀՖԿՍՊԻ)

ՀՀ վարչապետի դեկտեմբերի 13-ի 1414-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Կարեն Գիլոյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նաիրի Սարգսյան — ՀՀ վարչապետի օգնական
Գոհար Մամիկոնյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ
Սերգեյ Աբրահամյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ
Արսեն Հակոբյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ուսանողների աջակցության բաժնի պետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Սամվել Գևորգյան — Ն. Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Էդուարդ Քալանթարյան — Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան (համաձայնությամբ)
Հարություն Յավրյան — ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ (համաձայնությամբ)
Ռոբերտ Պետրոսյան — Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)
Դավիթ Մոսինյան — «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Մարտին Ալիխանյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս
Անահիտ Բարսեղյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս
Մխիթար Խաչատրյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս
Եղիշե Դավթյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի դասախոս
Վարինկա Ավագիմյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս

Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ

Դիաննա Ալեքսանյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի սովորող
Մերուժան Սարգսյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի սովորող
Յուրի Իսրաելյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Արմեն Պանչուլազյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի սովորող
Գայանե Չիլոյան — Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող