Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում մեծարել են բուհի 3-րդ կուրսի ուսանող, հունահռոմեական ոճի ըմբշամարտի այս տարվա աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին:
Արարողությանը ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներ, ազգային հավաքականի մարզիչները, չեմպիոնի հորեղբայր, անվանի ըմբիշ Ռոման Ամոյանը, Մալխաս Ամոյանի անձնական մարզիչը և այլ հյուրեր:
«Հայկական սպորտի զարգացման և սպորտային ձեռքբերման միջոցով Հայաստանի Հանրապետության հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար» ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը շնորհակալագիր է հանձնել երիտասարդ ըմբիշին: Միջոցառման շրջանակում նա ՀՖԿՍՊԻ գործընկերների կողմից արժանացել է նաև դրամական պարգևի և նվերների։
Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը հոկտեմբերին Նորվեգիայում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 72 կգ քաշայինների պայքարում դարձել էր ոսկե մեդալակիր:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։