ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Ընդունելության փորձնական քննություններ՝ ՀՖԿՍՊԻ-ում

Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում (ՀՖԿՍՊԻ) առաջին անգամ մեկնարկում են ընդունելության փորձնական քննություններ «Անատոմիա», «Մարզական լրագրություն» և «ՖԴ և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա» առարկաներից։

Քննությունները հնարավորություն կտան ստուգելու ձեր գիտելիքները և ծանոթանալու ընդունելության քննությունների ձևաչափին և ընթացակարգին։

Քննությունները տեղի կունենան 2021թ․ մայիսի 15-ին։ Սկիզբը՝ ժամը 11․00-ին։

Քննություններին կարելի է  գրանցվել մինչև մայիսի 12-ը։

Գրանցման համար անհրաժեշտ է նախապատրաստական բաժին ներկայացնել անձնագրի պատճենը և վճարման անդորրագիրը։

Մեկ քննության արժեքը կազմում է 5000 ՀՀ դրամ։

Վճարման համար անհրաժեշտ մանրամասներ՝ Բանկ — “ԱՅԴԻ ԲԱՆԿ” ՓԲԸ, Հ/Հ 11817065324000, մասնակցի ազգանուն, անուն, հայրանուն։ Ստացող՝ «Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ։ Վճարման նպատակը՝ փորձնական քննության վճար։

Քննության օրն անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով քննությունը սկսվելուց 30 րոպե առաջ:

Հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 11, հեռ.՝ +374 10 55 43 23, +374 98 36 60 61։

Comment here