ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

«Պատիվ ունեմ» ծրագրով դիմողները կհանձնեն 1 մասնագիտական քննություն

«Պատիվ ունեմ» ծրագրով դիմողները բուհ ընդունվելու համար պետք է հանձնեն 1 մասնագիտական առարկայից քննություն, ինչից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը կանցկացնի թեստավորում։ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«2020 թվականի բուհի ընդունելության քննությունների ժամանակ «Պատիվ ունեմ» ծրագրի դիմորդները կհանձնեն 1 մասնագիտական առարկայից քննություն։ Այդ քննությունից հետո Պաշտպանության նախարարությունը կանցկացնի 1 թեստ և դիմորդներն արդեն «գործ կունենան» ՊՆ-ի հետ»,- նշեց Հարությունյանը։

Comment here