ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ն գալիք ուստարում կունենա 76 անվճար ուսուցմամբ տեղ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա վճարովի և պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների։ ՀՊՏՀ-ն գալիք ուսումնական տարում կունենա 76 անվճար ուսուցմամբ տեղ։

Գալիք ուսումնական տարում անվճար և վճարովի ուսուցմամբ տեղերի բաշխումը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների, կարող եք տեսնել կից աղյուսակում, իսկ քննությունների և ուսման վարձերի մանրամասները՝ այստեղ։