ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

2024/2025 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ

Դիմորդ, քննություն

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում  հաստատել է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած ՀՀ բուհերի ընդունելության 2024-25 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:

Մասնավորապես՝ դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար կապահովվեն ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն երկու ընդունելության քննության հանձնում: Արդյունքում՝ դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:

Նախագիծը ներկայացնելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների՝ 2024-2025 ուստարվա դիմորդները ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ. առաջին փուլի դիմումների հայտագրումը ներառում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածը և տվյալ տարվա հունվարին հանձնվող միասնական քննությունները: