Հունիսի 9-ին ՀՀ-ում մեկնարկել են 2024-2025 ուսումնական տարվա 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունները (երկրորդ փուլ)։
Աշակերտները ստուգել են իրենց գիտելիքները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերի ճիշտ պատասխանները։ Տավուշի մարզի համար ճիշտ պատասխանները՝ այստեղ։
12-րդցիների հաջորդ քննությունը «Հայոց պատմություն»-ն է հունիսի 16-ին։
Հիշեցնենք՝ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտել է 39819, իսկ 12-րդ դասարանը՝ 21482 շրջանավարտ, ընդհանուր՝ 61 301։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews