Հունիսի 10-ին մեկնարկել են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։
Հունիսի 20-ին դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Հայոց լեզու և հայ գրականություն»
Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը, բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու: Մինչև ժ. 18.00-ն քննության արդյունքը վիճարկող դիմումները կարելի է գրել այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել եք տվյալ առարկան կամ ներկայացնել առցանց:
Հիշեցնենք, որ 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննություններն անցկացվում են հունիսի 10-ից հունիսի 27-ը։
Հաջորդ քննական օրը հունիսի 24-ն է («Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews