ԳլխավորԼուր

Վրաստանում 39 000 դիմորդից ուսանող է դարձել մոտ 30 հազարը

Վրաստանում 2020 թվականի միասնական ազգային քննությունները մեկնարկեցին հուլիսի 6-ին և ավարտվեցին հուլիսի 25-ին: Քննություններին ընդհանուր հաշվով գրանցվել էր ավելի քան 39 000 դիմորդ, տեղեկացնում է «Ալիք մեդիան»:

Այսօր հրապարակվեցին քննությունների վերջնական արդյունքները, ինչից հետո հայտնի դարձավ, թե որքան դիմորդ է դարձել ուսանող և ձեռք բերել պետական ֆինանսավորում:

Այսպիսով՝ ավելի քան 39 000 դիմորդից Վրաստանի ԲՈՒՀ-երում ուսումը կշարունակի 29 614 ուսանող:

Պետական ֆինանսավորում կստանա շուրջ 6550 ուսանող, այդ թվում՝

• 100 տոկոսանոց ֆինանսավորում է ստացել ավելի քան 1000 ուսանող
• 70 տոկոսանոց ֆինանսավորում՝ շուրջ 1500 ուսանող
• 50 տոկոսանոց ֆինանսավորում՝ ավելի քան 4000 ուսանող

Նախորդ տարիների համեմատ աճել է ընդունելության քննությունների անցողիկ շեմը հաղթահարողների քանակը: 2020 թվականին գրանցվածների 75 տոկոսը դարձել է ուսանող: Նախորդ տարի այս ցուցանիշը կազմում էր 71 տոկոս:

Comment here