ԳլխավորԼուրԿրթություն

Համավարակի պայմաններում ուսուցման գործընթացը Արցախում կազմակերպելու մասին

Դպրոց՝ Արցախում

Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախակրթարաններում ու մանկապարտեզներում կենդանի ուսուցման գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցման ձևաչափով:

🎷Երաժշտական, արվեստի դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում կենդանի ուսուցման գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 1-ից:

Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցման ձևաչափով:

Ստեփանակերտի՝ Թ. Քամալյանի անվան բժշկական քոլեջում կրթական գործընթացը կկազմակերպվի երկհերթ ռեժիմով:

🏫 Բուհերում ուսումնական գործընթացը կկազմակերպվի հետևյալ կերպ. 1-ին կուրսեցիները կհաճախեն պարապմունքներին սեպտեմբերի 1-ից, 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերը՝ սեպտեմբերի 7-ից:
Մագիստրատուրայի կուրսերում կրթական գործընթացի կազմակերպման ձևաչափը թողնվել է բուհերի հայեցողությանը. գործընթացը կարող է կազմակերպվել կենդանի, հեռավար կամ հիբրիդային տարբերակով:

Ուսումնական հաստատությունում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ դասաժամի 40 րոպե տևողությամբ: Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասաժամի տևողության սահմանումը թողնվում է տնօրինության հայեցողությանը։
Ուսումնական գործընթացը կկազմակերպվի պարետատան պահանջներին ու ցուցմումներին համապատասխան: Բոլոր կրթական հաստատությունները ապահովված են ջերմաչափներով ու ախտահանիչ միջոցներով:

Comment here