ԳլխավորԼուր

9-րդ դասարանցիները վաղը քննություն կհանձնեն «Մաթեմատիկա»-ից

Հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցի 34 008 շրջանավարտ՝ 9-րդ դասարանցի, ավարտական կենտրոնացված քննություն է հանձնելու «Մաթեմատիկա» առարկայից, տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Երևանում քննություն հանձնողների թիվը 11 765 է, մարզերում՝ 22 243: Գործելու է 269 քննական կենտրոն, որից 84-ը՝ մայրաքաղաքում, իսկ 185-ը՝ մարզերում: