ԳլխավորԼուր

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

Քննություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Քննությունները կանցկացվեն՝

  • հունվարի 9-ին՝ «Հայոց լեզու և գրականություն».
  • հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա».
  • հունվարի 16-ին՝ «Հայոց պատմություն»:

Հիշեցնենք՝ պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցի համաձայն՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը: