ԳլխավորԼուր

ԵՕՀՊՄ քոլեջում ընդունելության քննության վերջին օրն էր

ԵՕՀՊՄ քոլեջում այսօր ընդունելության քննության վերջին օրն էր: Քննական հանձնաժողովը, քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի նախագահությամբ, անցկացրեց հարցազրույց՝ ամփոփելով նախորդ օրերի քննական «Մասնագիտություն» և «Ընդհանուր ֆիզիկական պատրաստություն» առարկաների արդյունքները:

Հանձնաժողովն արձանագրեց ուրախացնող մի փաստ. այս տարի հանրապետության հեռավոր մարզերից ու գյուղերից քոլեջն ունի մեծ թվով դիմորդներ, որոնց մոտ գոհացնող են և՛ կրթական, և՛ մարզական արդյունքները:

Յուրաքանչյուր դիմորդի և նրա ծնողի հետ անհատական զրույցում Վ. Գալուստյանը հորդորեց խստագույնս հետևել քոլեջի սահմանած կարգապահական կանոններին: Տնօրենը լիահույս է, որ քոլեջի նորեկներն առաջիկա տարիներին իրենց հաջողություններով կավելացնեն ԵՕՀՊՄ քոլեջի համբավը:

Comment here