Վաղը՝ հունիսի 10-ին մեկնարկում է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Քննական առաջին օրը հանրապետությունում 1174 դիմորդ «Քիմիա» է հանձնելու (495-ը՝ Երևանում), 309 -ը՝ «Ռուսաց լեզու» (78-ը՝ Երևանում) (2023-ին այդ թվերը եղել են 1176 և 259 համապատասխանաբար):
Վաղվա քննական կենտրոնները 16-ն են, 11-ը մարզերում, 5-ը՝ Երևանում։
Մայրաքաղաքի քննական կենտրոններն են՝
- թիվ 14 հիմնական,
- թիվ 168 հիմնական,
- թիվ 189 ավագ,
- թիվ 190 ավագ,
- թիվ 20 հիմնական դպրոցներ։
Նշված բոլոր քննական կենտրոններում «Քիմիա» առարկայի քննություն է, թիվ 189 ավագ դպրոցում՝ նաև «Ռուսաց լեզվի»։
Հիշեցնենք՝ բուհերի ընդունելության համար այս փուլում հայտագրվել է 15 970 դիմորդ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews