ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանը ՊՆ-ում էր

Ժաննա Անդրեասյանը ՊՆ-ում էր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին, որն անցկացվում է ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակում, հայտնում են նախարարությունից:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ առարակայական ծրագրերի փոփոխությունները: Անդրադարձ է եղել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին. նշվել է, որ ապահովվելու է ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ սպայական կրթություն ստացող ուսանողների համար:

Առանձնակի կարևորվել է բանակային խաղերի անցկացումն ուժային կառույցների միջև, որն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության կողմից:

Քննարկվել են նաև մասնագիտական վերապատրաստումների բարելավմանը վերաբերող հարցեր՝ զինված ուժերում ընթացող բարեփոխումների համատեքստում:

Հանդիպմանը ներկա են եղել Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԳՇ ներկայացուցիչներ և ռազմական կրթության պատասխանատուներ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews