ԳլխավորԼուր

Ազգային գրադարանը «Հարյուր գիրք համայնքներին» ծրագրին 230 գիրք է նվիրաբերել

Արմենը, Թերեզան և Հրանուշը Ազգային գրադարանի սիրելի ընթերցողներից են, ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի «Հանրային կառավարում» բաժնի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ, հայտնում են Ազգային գրադարանից։

Զբաղվում են հասարակական գործունեությամբ, սկսել են նոր նախաձեռնություն՝ Հարյուր գիրք համայնքներին, որի շրջանակում հավաքագրում և Հայաստանի սահմանամերձ համայնքների դպրոցական գրադարաններին են նվիրում մեծաքանակ գրականություն։

Այս խնդրանքով նախաձեռնող խումբը դիմեց նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրինությանը։ Գրադարանը սիրով «Հարյուր գիրք համայնքներին» ծրագրին նվիրաբերեց ավելի քան 230 միավոր գեղարվեստական, մանկական, երաժշտական, հանրագիտարանային և ալբոմային հիմնականում նոր հրատարակություններ:

Նախաձեռնությունը նպատակ ունի որոշ չափով լուծել սահմանամերձ համայնքների դպրոցական գրադարանների համալրման խնդիրը՝ աշխուժացնելով գրադարանների գործունեությունը՝ միաժամանակ աշակերտներին ներկայացնել նոր հրատարակված գրականությունը:

Ծրագրի շրջանակում երիտասարդներն արդեն գրքեր են նվիրել Գեղարքունիքի մարզի Լճավան, Ախպրաձոր, Սոթք համայնքների դպրոցական գրադարաններին։ Այժմ Տավուշի մարզում են՝ Սև քար, Բաղանիս և Կոթի համայնքների դպրոցական գրադարաններում։

Comment here