ԳլխավորԼուր

Շնորհավորում եմ բոլոր ՈւԽ-ականներին. Դավիթ Ափոյան

Այսօր լրանում է ԵՊՀ ուսանողական խորհրդի հիմնադրման 26-ամյակը, իր ֆեյսբուքյան էջում գրել է ուխսորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

«…Մենք՝ ուսխորհրդականներս, ունեցել ենք թե՛ լավ, թե՛ վատ օրեր, եղել են թե՛ հաղթանակի, թե՛ պարտության պահեր, բայց մի բան միշտ անփոփոխ է մնացել՝ միասնական թիմային ոգին։ Այդ ոգու շնորհիվ է, որ այսքան տարի շարունակ կառույցն աճել ու զարգացել է, կերտել է պատմություն և ստեղծել սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներ։ Այդ ոգու շնորհիվ է, որ ցանկացած իրավիճակի ավարտ ունեցել է գեղեցիկ շարունակություն՝ լի ջերմ ժպիտներով ու երջանիկ էմոցիաներով։

Շնորհավորում եմ բոլոր ՈւԽ-ականներին և շնորհակալություն հայտնում ներկա ու նախկին (թեև ուսխորհրդականները նախկին չեն լինում) ուսխորհրդականներին՝ մեր միասին կերտած ու դեռ շարունակվող այս պատմության համար»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Լուսանակարը՝ Դավիթ Ափոյանի ֆեյսբուքյան էջից։

Comment here