ԳլխավորԼուր

ԲՊՀ ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի

Հայկուհի Յոլյան

Հունիսի 2-ին ԲՊՀ-ում անցկացվեց Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունը, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից։

«Թեկնածուները երկուսն էին՝ Հայկուհի Յայլոյանն ու Աննա Վահանյանը։ Աշխատանքային ծրագրերը ներկայացնելիս պարզ դարձավ, որ ԲՊՀ ՈՒԽ նախագահի թեկնածու Աննա Վահանյանի աշխատանքային ծրագիրը արտագրություն է՝ գրագողություն՝ այլ բուհի ՈՒԽ նախագահի աշխատանքային ծրագրի պատճենում։

Վերոնշյալ հանգամանքը ապացուցվեց և որակվեց որպես ԲՊՀ ՈՒԽ նշված թեկնածուի աշխատանքային ծրագրի բացակայություն և անարգանք դեպի բուհի ուսանողությունը։

Այդպիսով, ընտրությանը մասնակցելու հնարավորություն ունեցավ մեկ թեկնածու։

Ընտրություններն անցան բուռն մթնոլորտում, բուհական որոշ պաշտոնյաներ փորձեցին չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, ուղղորդել ուսանողներին` տապալելու ընտրությունները։

Պետք է նշել, որ այնուամենայնիվ Բրյուսովի ուսանողությունը սադրանքների չտրվեց, մասնակցեց ընտրություններին, ինչի արդյունքում ԲՊՀ ՈՒԽ նախագահ ընտրվեց ԿՄՄ 3-րդ կուրսի ուսանողի Հայկուհի Յայլոյանը»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։