ԳլխավորԼուր

«Շնորհավոր, մեր 101-ամյա հպարտ ծերուկ». ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

Երևանի պետական համալսարան, ԵՊՀ

Մայիսի 16-ը Երեւանի պետական համալսարանի հիմնադրման օրն է։ Այդ առիթով ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կյանքիս ամենաբովանդակալից տարիներն անցկացրել եմ ԵՊՀ-ում։ Մեր ծերուկին տեսել եմ շրջապատված և’ սրտացավ, և’ կոտրել ցանկացող, և’ բարեխիղճ ու բանիմաց և’ անսիրտ ու անարդար մարդկանցով։ Այս տարիներին մի բան եմ հասկացել. անկախ ուղղակի և անուղղակի հարվածներից, անկախ քաղաքական և ծածուկ քայլերից, անկախ անհիմն մեղադրանքներից` Երևանի պետական համալսարանը միշտ իր բարձունքում է` հպարտ, խոհեմ և խորիմաստ…

Նրա կողքի մարդիկս կգանք ու կգնանք, բայց պետք է հիշել, որ այսօրվա մեր ամեն խոսքն ու արարքը Մայր Բուհի ապագա պատկերն ու անցյալն են ձևավորում…

ԵՊՀ-ն արժեք է բոլոր առումներով, սակայն չգիտես, թե ինչու այսօր Մայր Բուհի մասին չհիշեցին ո՛չ պետական, ո՛չ պաշտոնական մակարդակով …

Ինչևէ, շնորհավո՛ր, մեր 101-ամյա հպարտ ծերուկ, շնորհավոր քո ներսում կրթված ու քո անունը բարձր պահած սերունդներին ու շնորհավոր նրանց, ովքեր քո պատերի ներսում հաղթելու ու բարձր են պահելու մեկ դար ապրած համբավդ։

Շնորհավո’ր տոնդ, սիրելի՛ համալսարանական»։

Հավելենք, որ երեկ Հայաստանում նշվում էր նաեւ Ուսանողների եւ երիտասարդների օրը։

Comment here