ԳլխավորԼուր

Բրյուսովի անվան համալսարանում ուսանողուհիների միջեւ ծեծկռտուք է եղել. «Ժողովուրդ»

ԲՊՀ, Բրյուսովի անվան պետական համալսարան

«Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է. հերթական անգամ բուհը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այս անգամ խոսքը ուսանողուհիների միջեւ բռնկված, մեղմ ասած, կռվի մասին է, որն այնքան է սրվել, որ ավարտվել է ձերբակալություններով»,-գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ պարբերականի՝ դեկտեմբերի 3-ին դասամիջոցներից մեկի ժամանակ Լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջեւ ծագել է տեւական ժամանակ հասունացող վեճ, որը վերածվել է խայտառակ ծեծկռտուքի եւ կռվի։ Կռվի ժամանակ ոչ միայն բարձրաձայնել են ակադեմիական միջավայրին ոչ վայել հայհոյանքներ, այլեւ բավականին երկար ժամանակ տեւած ծեծկռտուքի եւ քաշքշուկի ընթացքում իրար վրա հյութ եւ ջուր են ցողել, մազեր պոկել։

Այն, ինչ պետք է կանխվեր ֆակուլտետի ղեկավարության կողմից, վերածվել է շոկային տեսարանի ամբողջ համալսարանի համար»,-մասնավորապես նշված է հրապարակման մեջ։

Լրացում— Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԲՊՀ-ում ծեծկռտուքի մասնակից ուսանողուհիները ձերբակալվել են, ապա ազատ արձակվել։

ՔԿ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից»):

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews