ԳլխավորԼուր

ԲՊՀ օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների գիտելիքների ստուգումը` սեպտեմբերի 10-ին

Բրյուսովի պետական համալսարանը (ԲՊՀ) տեղեկացնում է, որ մինչև 2020թ. օգոստոսի 25-ը ներառյալ (ԲՊՀ) 2020-2021 ուս. տարում սովորելու համար դիմած անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների, ինչպես նաև մինչ այս պահը ընդունելության դիմում ներկայացրած օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների գիտելիքների ստուգումը տեղի կունենա 2020թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:30-ին, ԲՊՀ նիստերի փոքր դահլիճում (Թումանյան 42, 2-րդ հարկ):

Գիտելիքների ստուգումը կիրականացվի բանավոր կարգով:

«Դիմորդները պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն էլեկտրոնային հասցեին նախապես ուղարկված փաստաթղթերի բնօրինակները:

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ խնդրում ենք բոլոր դիմորդներին ներկայանալ դիմակներով՝ խստիվ պահպանելով սահմանված հակահամաճարակային նորմերը:

Այն դիմորդները, ովքեր չեն կարողանա անձամբ ներկայանալ գիտելիքների ստուգմանը նշված օրը, նրանց համար կառաջարկվի հեռավար տարբերակ կամ կտրամադրվի այլ հնարավորություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԲՊՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն:

Դիմորդների ցուցակին կարող եք ծանոթանալ հղումով»:

Comment here