ԳլխավորԼուր

814 օրդինատորից 679-ը հաղթահարել է անցումային անհատական լիցենզավորման քննությունը

Օրդինատորների գործնական քննություն

Օրդինատորների անցումային անհատական լիցենզավորման քննությանը դեկտեմբերի 3-ին հետևել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հայտնում են նախարարությունից:

Այդ պահին ընթանում էր թեստային փուլը հաջողությամբ հաղթահարած օրդինատորների գործնական քննությունը:

Նախարարը զրուցել է օրդինատորների հետ, հետաքրքրվել առաջին` թեստային փուլի նրանց արդյունքներով, քննության հարցերի բովանդակության մասին լսել ապագա բժիշկների կարծիքները:

Օրդինատորները գոհունակություն են հայտնել, որ նախարարի հետ հոկտեմբերին ունեցած հանդիպմանը իրենց հնչեցրած դիտարկումներն ու առաջարկներն անմիջապես տեղ են գտել հարցաշարում:

Այս պահի տվյալներով` քննության առաջին փուլին մասնակցել է 814 օրդինատոր, նրանցից 679-ը հաջողությամբ հաղթահարել է այն:

Այս համակարգի ներդրումից ընդամենը մեկուկես ամիս անց արդեն լիցենզավորվել է 556 օրդինատոր. նրանք հաջողությամբ հանձնել են և՛ թեստային, և՛ գործնական քննությունը:

Քննությունը չհաղթահարած օրդինատորներին մինչև տարեվերջ տրված է ևս երեք փորձի հնարավորություն։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews