ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկի (ՀԱՊՀ) հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան4 Պոլիտեխնիկ

Հաստատվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հոգաբարձուների խորհրդի կազմը։

Հիմնադրի կողմից առաջադրված անդամներ

  • Արայիկ Հարությունյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
  • Ռուբեն Սիմոնյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
  • Արթուր Մարտիրոսյան – ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
  • Խաչատուր Խաչիկյան – ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
  • Կարեն Ղարիբյան – ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ։

Լիազոր մարմնի կողմից առաջադրված՝

  • Ալեքսանդր Եսայան – «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ
  • Արմեն Ստեփանյան – Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն
  • Հովհաննես Վահրամյան – «Վեստա» ընկերության գլխավոր տնօրեն
  • Յուրի Աֆրիկյան – «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն
  • Մեսրոպ Հակոբյան – «Յունիբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ։

Պրոֆեսորադասախոսական կազմից առաջադրված՝

  • Սեյրան Ավետիսյան — ՀԱՊՀ ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում ամբիոնի դոցենտ, տ.գ.թ
  • Կառլեն Բեգոյան — ՀԱՊՀ էլեկտրոնիկա, կենսաբժշկական և չափիչ համակարգերի ամբիոնի դոցենտ, տ. գ. թ.
  • Արմեն Հովհաննիսյան — ՀԱՊՀ լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ.
  • Ոստանիկ Մարուխյան — ՀԱՊՀ միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.թ.
  • Վազգեն Մելիքյան — ՀԱՊՀ միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ., ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

Ուսանողության կողմից առաջադրված

  • Մարի Հովհաննիսյան — ՀԱՊՀ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
  • Գևորգ Զադոյան — ՀԱՊՀ էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
  • Քրիստինա Թովմասյան — ՀԱՊՀ ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող
  • Էրիկ Մովսեսյան — ՀԱՊՀ լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանող

Հիշեցնենք, որ մինչ այս որոշումը ՀԱՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով առաջադրվել էր լիազոր մարմնի կողմից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews