ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Հայտնի են Պոլիտեխնիկի բակալավրիատի տեղերը և վարձաչափերը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ հայտնի են 2023/2024 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով ընդունելության անվճար և վճարովի տեղերը և վարձաչափերը։

2023/2024 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության քննությունների հայտագրման երկրորդ և մասնագիտության հայտագրման առաջին փուլի դիմում հայտերը կընդունվեն ապրիլի 15-ից մայիսի 10-ը առցանց՝ ԳԹԿ-ի www.dimord.am կայքում։

Ներբուհական «գծանկար» և «գծագրություն» առարկաներից յուրաքանչյուր քննության համար դիմորդը 1500 ՀՀ դրամ պետք է վճարի ՀԱՊՀ հիմնադրամ, «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ Հ/Հ 1930004534910100 հաշվեհամարին և անդորագիրը ներբեռնի dimord.am-ում:

Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի համաձայն: