ԳլխավորԼուր

Վաղը բուհերի դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն»-ից և «Աշխարհագրություն»-ից

Դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունից առաջ

Վաղը՝ հունիսի 23-ին, նախավերջին քննական օրն է՝ 1346 դիմորդ հանրապետությունում քննություն է հանձնելու «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից, տեղեկացնում է Գնահատմանման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Գործելու է ընդամենը 15 քննական կենտրոն, որից 4-ն են մայրաքաղաքում: Բոլոր մարզերում 1-ական կենտրոն է, միայն Սյունիքում 2-ը՝ Կապանում ու Գորիսում:

Կենսաբանություն հայտագրողները հանրապետությունում 1251-ն են, աշխարհագրություն՝ 95-ը: Երևանի 4 քննական կենտրոններից աշխարհագրություն հանձնելու են միայն թիվ 189 ավագ դպրոցում /Դավիթաշեն, 1-ին թաղամաս/, դիմորդների նախնական թիվը 14 է: Եվս 100 հոգի այս կենտրոնում կենսաբանություն պիտի հանձնի:

Երևանի մնացած քննական կենտրոններն են՝ թիվ 11 հիմնական դպրոց /ՀԱԹ, Բ2/, 120 դիմորդ; թիվ 135 հիմնական դպրոց /Նոր Նորք, Ն. Ստեփանյան 5/, կրկին 120 հոգի և թիվ 190 ավագ դպրոց /ՀԱԹ, Բ2/, 134 դիմորդ: Երկու առարկային էլ հատկացվում է 3 ժամ։

Գնահատականները հայտնի կդառնան քննության 5-րդ օրը, հունիսի 28-ին, 29-ը բողոքարկման օրն է: