Հունիսի 12-ին ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում անցկացվել է «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) ավարտական քննությունը:
Գնահատման ու թեստավորման կենտրոնը ներկայացրել է թեստերի ճիշտ պատասխանները։
Տավուշի մարզում անցկացված քննությունների ճիշտ պատասխանները՝ այստեղ։
Հաջորդ ու վերջին քննական օրը հունիսի 19-ն է՝ «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)։
Հիշեցնենք՝ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտել է 39819, իսկ 12-րդ դասարանը՝ 21482 շրջանավարտ, ընդհանուր՝ 61 301։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews