Հուլիսի 4-ին մեկնարկել է բուհական ընդունելության միասնական քննությունների 3-րդ փուլը։
Քննական մեկ կենտրոն է ձևավորված՝ թիվ 189 ավագ դպրոցում։
Այսօր՝ հուլիսի 7-ին, դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Հայտագրվել է 33 դիմորդ։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Հայոց լեզու և հայ գրականություն»
Հաջորդ քննությունը հուլիսի 8-ին է։ Դիմորդները կփորձեն ուժերը «Կենսաբանություն» առարկայից։
Մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երեք փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը թափուր մնացած տեղերի համար: Այս մրցույթին մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած և հիմնական մրցույթից դուրս մնացածները: Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է: