ՀՀ 29 քննական կենտրոններում հունիսի 15-ին անց է կացվել միասնական քննություն՝ «Հայոց լեզու» առարկայից։
Նախատեսվում էր, որ քննություն է հանձնելու 3 751 դիմորդ։
Գնահատման ու թեստավորման կենտրոնը հրապարակել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
Պատասխաններ 1 2 3 4
Հիշեցնենք, որ քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Ավարտից քիչ անց՝ ժամը 13.00-14.00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակում է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 20-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:
Հաջորդ միասնական քննության օրը հունիսի 18-ն է («Մաթեմատիկա»)։
Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 25-ն է։
Հիշեցնենք, որ բուհերում ընդունելությունն այս տարի կկատարվի 2 փուլով: Դիմորդներն առաջին փուլով միայն 1 բուհ և 1 մասնագիտություն կընտրեն վճարովի և անվճարի տեղերի համար ու կլրացնեն հայտը։ Այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, երկրորդ փուլում կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով թափուր մնացած տեղերի համար։
2021/2022 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։