ԳլխավորԼուր

Սպանություն Վանանդ գյուղում

Հունիսի 14-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով երիտասարդ տղամարդու դի, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խմբերի ծառայողները պարզել էին սպանվածի ինքնությունը՝ Վանանդ գյուղի բնակիչ, 29-ամյա Արթուր Պապոյանն էր։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողները պարզել են, որ հունիսի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանանդ գյուղի վերջնամասի շինությունում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի ընթացքում 34-ամյա տղամարդն իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանով անկանոն կրակոցներ է արձակել: Արդյունքում՝ կրակոցներից մեկը դիպել էր Արթուր Պապոյանին և պատճառել մահ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի 4 պարկուճ: Հրացանն առգրավվել է:

Ձեռնարկված միջոցառումներով 34-ամյա տղամարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին և ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանությանը մասնակցած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Comment here